Ռուսաստանում տարեկան ինֆլյացիան կազմում է 2,3 տոկոս, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի տեսահամաժողովի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ կառավարության անդամների հետ:
«Տարեկան 2,3 տոկոս»,-ասել է Միշուստինը խորհրդակցության ժամանակ։
Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում ինֆլյացիան տարեկան կտրվածքով մայիսի 10-ի դրությամբ 2,42 տոկոսից դանդաղել է մինչեւ 2,32 տոկոս։ Ինչպես ավելի վաղ նշել է «Ռոսստատը», ապրիլին տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 2,31 տոկոս։
Ապրիլին տնտեսական զարգացման նախարարությունը բարելավել է 2023 թվականի ինֆլյացիայի կանխատեսումը մինչեւ 5,3 տոկոս՝ 5,5 տոկոսից։ Ինչ վերաբերում է ներտարեկան դինամիկային, ապա նախարարությունն ակնկալում է, որ հունիսին այն կլինի տարեկան կտրվածքով 3,6 տոկոսի մակարդակում, սեպտեմբերին կարագանա մինչեւ 4,7 տոկոս, իսկ դեկտեմբերին՝ մինչեւ 5,3 տոկոս:
Ռուսաստանի բանկը ընթացիկ տարում կանխատեսում է ինֆլյացիա 4,5-6,5 տոկոսի սահմաններում։





























