FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 18-ից մեկնարկել է Երևան- Դյուսելդորֆ- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: