Բուլղարիայում մահացու ելքով վրաերթի հետեւանքով գնչուների դեմ սկսված արշավը ներառել է նաեւ թուրքերին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի մի շարք քաղաքներում հարձակումներ են սկսվել գնչուների եւ թուրքերի դեմ։
Բուլղարիայի ոստիկանությունն սկսել է միջոցառումներ ձեռնարկել դադարեցնելու էթնիկ բախումները։ Լարվածությունն այն աստիճանի է հասել, որ թուրքերն ու գնչուները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում։
Էթնիկ բախումների կենտրոն հանդիսացող Ֆիլիբե քաղաքի թուրք բնակիչները պահանջում են, որ Էրդողանը զանգահարի Բուլղարիայի վարչապետին, որով կերաշխավորվի իրենց անվտանգությունը։
Նշվում է, որ բուլղարացիները չեն հավատում, որ 19-ամյա երիտասարդը պատահական ավտովթարի զոհ է, քանի նրան վրաերթի է ենթարկել գնչուների մեջ հեղինակություն վայելող «Ցար Կիրո»-ի մեքենաներից մեկը։



























