Հայաստանի քաղաքացիների շրջանում Ռուսաստանի նկատմամբ վստահության մակարդակը նվազում է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանեց, որ այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցումների տվյալները։ «Հարաբերություններ ասելով նկատի չունենք միայն երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունները»,-նկատեց Փաշինյանը: