Մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ զիջումների քաղաքականություն չենք վարում, սա զիջումների քաղաքականություն չէ, այլ համբերության ռազմավարական քաղաքականություն։ Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցը նույնիսկ չի դիտարկվում, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Քվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») թերթին տված հարցազրույցում, որտեղ նա խոսել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, դա «Ազգային շարժումն» է  զիջումների քաղաքականություն վարել։

«Մենք ոչ մեկին ոչինչ չենք զիջում, ոչ մեկի հետ ոչ մի բանի համար չենք սակարկում, մենք գործում ենք միայն մարդկանց շահերից ելնելով։ Մեր գլխավոր նպատակը երկրի միավորումն է եւ եվրաինտեգրումը։ Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է խաղաղություն եւ տնտեսական առաջընթաց: Եթե ​​մենք տնտեսապես ուժեղ չլինենք ու ներքին կոնֆլիկտներ ունենանք, չենք կարողանա միավորել երկիրը, եվրոպական կառույցների դռները մեր առաջ չեն բացվի։ Աղքատ եւ թույլ երկիրը հետաքրքիր չէ ոչ աբխազներին ու օսերին, ոչ էլ արեւմտյան գործընկերներին»,- ասել է Պապուաշվիլին:

Միաժամանակ նա մեկնաբանել է վիզային ռեժիմի վերացման եւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցության վերականգնման մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի որոշումը։ Ինչպես հայտարարել է Պապուաշվիլին, «Պուտինի որոշման հետեւում կա քաղաքական դրդապատճառ, սակայն դժվար է որոշել, թե որն է այդ շարժառիթի նպատակը»։

Նա խոսել է  նաեւ ՌԴ քաղաքացիների Վրաստան ժամանելու մասին եւ նշել, որ կառավարությունը չի անտեսում ռուսների ժամանման հետ կապված հնարավոր վտանգները։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցին, ապա, ըստ Պապուաշվիլիի, դա նույնիսկ չի դիտարկվում, հաղորդում է Interpressnews-ը։