«Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի  2-ի  ժամը 00:00-ից մինչև  հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: