Փարիզի Ելիսեյան դաշտերում կազմակերպված փողոցային թելադրությունը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենազանգվածայինն ամբողջ աշխարհում, հաղորդում է BFM TV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ օրը նախատեսված երեք թելադրություններից առաջինը միաժամանակ գրել է 1397 մարդ, ինչը համաշխարհային ռեկորդ է դարձել։

Նշվում է, որ ներկաներին թելադրել են Ալֆոնս Դոդեի «Նամակներ իմ ջրաղացից» ստեղծագործությունը։ Միջոցառման շրջանակներում ամբողջ օրը դադարեցվել է ավտոտրանսպորտի երթեւեկությունը։