ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ կիրակի օրը վեց մարդ վիրավորել է ակումբի մոտի լեփլեցուն ավտոկայանատեղիում հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է The Associated Press-ը։
Ոստիկանապետ Թրոյ Ֆիները պատմել է, որ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վիրավորումներ ունեցող վեց մարդու ակումբում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Ֆիները նշել է, որ վեցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է եւ շտապ վիրահատվել է։
Կասկածյալներից ոչ ոք չի ձերբակալվել։ Ֆիները տեղեկացրել է, որ հետաքննության շրջանակում կուսումնասիրվի տեսահսկման խցիկների տեսագրությունը։





























