Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի մասնակցությանբ  կոռուպցիոն սկանդալային հրապարակման հետեքերով  VOA–ն դիմել է Reuters–ին՝ մանրամասների համար։

VOA–ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Reuters–ը պատասխանել է իրենց հարցմանը՝ պնդելով, թե իրենք տեր են Էրդողանի ոդու հետ կապված հոդվածին եւ ամեն ինչ ըստ լրագրողական էթիկետի շրջանակներում է։ «Մեր հոդվածը համապատասխանում է Թոմսոն Ռոյթերսի վստահության սկզբունքներին, գլոբալ հանրային շահերին,  արդար եւ ճշգրիտ լրատվություն տարածելու մեր պարտավորվածությանը։ Մենք տեր ենք մեր հրապարակմանը»,–նշվել է Ռոյթերսի պատասխանի մեջ։

Նշենք, որ Ռոյթերսը հրապարակում էր արել, որտեղ նշվել էր որ ամերիկյան մի ընկերության շվեդական մասնաճյուղում Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները մի գործ են ուսումնասիրում, որտեղ Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանի անունն է անցնում։ Ըստ այդ գործի, ընկերության ներկայացուցիչները Էրդողանի որդուն գումար են առաջարկել ՝ Թուրքիայի շուկայում իրենց գերակայությունը ապահովելու համար։