Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մինչ այժմ Ռուսաստանի համար դժվարություններ ստեղծող երկրների մոտ ոչինչ չի ստացվել եւ չի ստացվի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք այսօր կքննարկենք այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք եւ պետք է ձեռնարկենք այն դժվարությունները հաղթահարելու համար, որոնք որոշ երկրներ ստեղծում են Ռուսաստանի համար։ Մինչ այժմ նրանց մոտ ոչինչ չի ստացվել եւ, վստահ եմ, չի ստացվի»,-ասել է Պուտինը։





























