Անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիային հինգշաբթի օրվանից շոգի նոր ալիք է սպասվում, այն հատկապես ուժեղ կանդրադառնա երկրի Արեւմուտքին եւ հանրաճանաչ հանգստավայրերին, գրում է Yeni Şafak թերթը:
«Առաջիկա օրերին անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիային ջերմության նոր ալիք է սպասվում։ Հինգշաբթի օրվանից սկսած՝ «անապատի շոգը» մեծապես կազդի Թուրքիայի արեւմուտքի վրա»,-գրում է թերթը։
Կանխատեսվում է, որ հաջորդ շաբաթ սպասվող երկրորդ ջերմային ալիքը կարող է ռեկորդներ սահմանել:
Ուրբաթ օրը Ստամբուլում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 38 աստիճան։ Փորձագետների կարծիքով՝ կեսօրին քաղաքացիները պետք է հնարավորինս ապահով լինեն։ Չանաքալեում սպասվում է 40 աստիճան, Այդինում՝ 42, Իզմիրում՝ 39, Անթալիայում՝ 41, Անկարայում՝ 35 աստիճան։




























