Կառավարությունը վերաբաշխում և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ:
ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N39 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսվել է հանրապետությունում ներդնել տարեցներին մատուցվող ծառայությունների նոր մոդել՝ համայնքային խնամքի փոքր տներ կազմակերպելու միջոցով: Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում նախարարությունը Գեղակերտ համայնքի Մ.Խորենացի փողոցի թիվ 25 հասցեում գնել է առանձնատուն: Վերոնշյալ առանձնատունը անհրաժեշտ է վերակառուցել որպես համայնքային փոքր տուն։
Նպատակ ունենալով ներդնել մատուցվող ծառայությունների նոր մոդելներ, որոնք հիմնված են անձի ինքնուրույնությանը և սոցիալականացմանը՝ ապահովելու արժանապատիվ կենսապայմաններ, նախարարությունը նպատակ ունի սեղմ ժամկետում վերակառուցել, կահավորել և գործարկել Գեղակերտ համայնքի փոքր տունը: Համայնքահեն փոքր տանը բնակեցվելու են շուրջ 12-16 շահառու:
Սույն որոշման նախագծով նախատեսվում է ֆինանսավորել ձեռք բերված փոքր տան հիմնանորոգման աշխատանքները, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունները, ընդամենը 42,700,800 դրամի չափով 1141 ծրագրի «11007. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման տնտեսումների հաշվին:
Նախագծի կարգավորման նպատակը գնված տան վերանորոգման աշխատանքների կատարման, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար ֆինանսական միջոցների տրամադրումն է, իսկ վերջնարդյունքում՝ հանրապետությունում փոքր համայնքային տների կազմակերպումը։ Ձեռք բերված փոքր տան հիմնանորոգման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավորություն է ստեղծվում փոքր տանը բնակվող շահառուների համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր, որտեղ շահառուներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր պայմաններով և պարագաներով։





























