Թուրքիայի Բուրսա նահանգում հրդեհը տարածվել է առնվազն վեց գործարանում։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Հրդեհը բռնկվել է Ինեգել արդյունաբերական գոտու օբյեկտներից մեկում, կրակն արագ տարածվել է այլ շինություններում՝ հարակից մանվածքի և փայտանյութի գործարաններում։
Դեպքի վայրում օդուժի մասնակցությամբ աշխատում են հրշեջները, գրում է «Известия»-ն։
Բուրսայի նահանգապետ Յակուպ Ջանբոլաթը հայտնել է, որ հրդեհը շատ արագ է տարածվում։





























