Infiniti-ն ցուցադրել է նոր սերնդի QX80-ի առաջին նմուշը։ Փեբլ Բիչի Նրբագեղության մրցույթում (Concours d’Elegance) կայացել է QX Monograph-ի շնորհանդեսը, այն նշանավորում է Infiniti-ի ամենամեծ մոդելի՝ QX80 քրոսովերի սերնդափոխությունը։
Ինչպես տեղեկացրել է Motor.ru-ն, QX Monograph-ի արտաքին տեսքով կարելի է եզրակացնել, որ սերիական QX80-ն էական փոփոխություններ է ունենալու։
QX Monograph-ը արտաքինից թափքի այլ չափեր ունի, քան ակտուալ QX80-ը, այն միաժամանակ ավելի զանգվածեղ եւ ավելի դինամիկ է թվում, քան սերիական քրոսովերը։
Infiniti-ի քրոսովերի ներսակողմը չի ներկայացվել։ Չկա նաեւ տեղեկություն մեքենայի տեխնիկական բնութագրերի մասին։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ սերնփափոխության հետ կապված՝ QX80-ը կարող է անցնել նոր պլատֆորմ, իսկ շարժչի առումով V8-ը կփոխարինվի V6-ով։ Դա հայտնի կդառնա մոտավորապես կես տարի հետո։





























