Kia ընկերությունը ցուցադրել է EV6 էլեկտրական մեքենայի սահմանափակ տարբերակը ԱՄՆ-ի համար, գրում է Motor-ը։

2023 թվականի հունվարին հարավկորեական էլեկտրական մեքենան արժանացել է «Utility Vehicle of the Year» մրցանակին՝   North American Car, Truck and Utility Vehicle of the Year (NACTOY) մրցանակի շրջանակում: Ընկերությունը որոշել է հաղթանակը տոնել հատուկ Kia EV6-ի թողարկումով, որը ստացել է Deep Forest Green թափք և Desert Beige ինտերիեր։

Էլեկտրական մեքենայի կենտրոնական վահանակի վրա, որը տեղադրված է  փոխանցումների ընտրիչի կողքին, հայտնվել է  EV6 ուրվանկարով NACTOY էքսկլուզիվ  նշանը։

Էլեկտրամոբիլն այլ փոփոխություններ չունի, բացի թափքի և սրահի հատուկ դեկորից։ Kia EV6 North American Utility Vehicle of the Year Limited Edition-ը կարտադրվի 1000 միավորով և հասանելի կլինի միայն Հյուսիսային Ամերիկայում: Բացառիկ քրոսովերի արժեքը կհայտարարվի վաճառքի մեկնարկին մոտ, որը նախատեսված է 2023 թվականի վերջին: