ԱՄՆ-ում հին Ferrari-ի այրված հենքն աճուրդում վաճառվել է 2 մլն դոլարով, տեղեկացրել է ВВС-ն։

Այն այրվել էր 1960-ական թթ. մրցարշավի ժամանակ եւ այդ վիճակում մնացել էր տասնամյակներ։

Վարորդը Ferrari-ի առաջին մրցարշավորդ Ֆրանկո Կորտեզեն էր։ Վերլուծաբաններն ասում են, որ նոր գնորդը, գուցե, ցանկանա վերականգնել այն, որպեսզի մեքենան նորից մասնակցի մրցարշավների։

Մեքենան թողարկվել է 1954թ., 1-ին սերիայի 500 Mondial Spider է, մեկը երբեւէ արտադրված 13-ից, որն ստեղծել է դիզայներ Պինին Ֆարինան։