Շվեդական Volvo ընկերությունը թիզերով ցուցադրել է EM90 էլեկտրական մինիվենը: Մոդելը նախատեսվում է Չինաստանում ներկայացնել նոյեմբերի 12-ին, գրում է motor1.com-ը։
Չի բացառվում, որ Volvo EM90-ը կստանա 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրական ուժային կայան եւ 140 կՎտ տարողությամբ մարտկոց:
Մեքենայի պատվերների ընդունումը կսկսվի պրեմիերայից անմիջապես հետո։





























