Օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված արջի քոթոթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվ են գործել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, ովքեր վիրավոր քոթոթին տեղափոխել են հատուկ վայր։

Ժամանել է Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը, որը էլ պարզում է վարորդի ինքնությունը։