Իսրայելի ծովափին մոտ գտնվող քարանձավում հնագետները հայտնաբերել են չորս հռոմեական թուր և բռնակոթով զենք, որը հայտնի է որպես պիլում, որոնք ստեղծվել են 1900 տարի առաջ: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսրայելի հնությունների վարչության հայտարարությունը, հայտնագործությունը կատարվել է Էն Գեդի արգելոցում։ Այստեղ հայտնաբերվել է փայտե և կաշվե պատյանների մեջ պահպանված զենքի հազվագյուտ թաքստոց։

Համաձայն հետազոտական ​​հոդվածի հեղինակների, որը հրապարակվել է «Հրեական անապատի հնագիտական նոր ուսումնասիրությունները։ Հոդվածների ժողովածու» գրքում, զենքերը, հավանաբար, հռոմեական բանակից  հրեա ապստամբների կողմից վերցված ռազմավար էին։

Նախ  հայտնաբերվել էին պիլումը մշակված փայտի կտորներ, որոնք պատյաններ են եղել։ Դրանք պատահաբար էին հայտնաբերվել  ժայռերի վրա գտնվող մեկուսացած և անհասանելի քարանձավում: Բացահայտումն արել են հնագետները, որոնք ուսումնասիրում էին ստալակտիտի վրա թանաքով արված արձանագրությունը:

Դրանից հետո նրանք  պեղումներ են սկսել և ևս չորս թուր հայտնաբերել «քարանձավի վերին մակարդակի գրեթե անմատչելի խորշում»։

«Բացառիկ լավ պահպանված» թրերը հայտնաբերվել են կաշվի, փայտի և մետաղի կտորների կողքին։ Երեք թրերը ունեին երկաթե շեղբեր և դրված էին  60–65 սանտիմետր երկարությամբ փայտե պատյանների մեջ։ Չորրորդն ուներ 45 սանտիմետր երկարություն»,- պարզաբանել են հետազոտողները։

«Էն Գեդիից հյուսիս գտնվող մեկուսացած քարանձավի խորը ճեղքերում թրերը և պիլումը թաքցնելը հուշում է, որ զենքերը որպես ռազմավար վերցվել են հռոմեացի զինվորներից կամ ռազմի դաշտից և դիտավորյալ թաքցվել  հրեա ապստամբների կողմից՝ նորից օգտագործելու համար», - բացատրել է Էյթան Քլյայնը՝ Հրեական անապատի հետազոտական ​​նախագծի ղեկավարներից մեկը:

Հետագա պեղումները հայտնաբերել են մ.թ. 132–135 թվականների «Բար-Կոհբա» բրոնզե մետաղադրամը, որը կարող է նաև թվագրվել հայտնաբերված թրերը։ Այդ ժամանակներում է տեղի ունեցել Բար Կոհբայի ապստամբությունը, որը հայտնի է նաև որպես Երկրորդ հրեական ապստամբություն, որի ժամանակ հրեաները ապստամբել են  այդ տարածքում հռոմեական տիրապետության դեմ: