Բրազիլիայի Բարսելոս քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։
Շաբաթ օրը CNN Brasil-ին քաղաքի քաղաքապետը հաստատել է վթարի մասին լուրը:
Ինքնաթիռում եղել է 12 զբոսաշրջիկ, ինչպես նաև օդաչուն և երկրորդ օդաչուն։ Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ ողջ մնացածներ չկան:
«Ուղևորները մեկնում էին ձկնորսությամբ զբաղվելու, աղետը տեղի է ունեցել վատ եղանակի պատճառով։ Վայրէջքի ժամանակ հորդառատ անձրև էր գալիս»,- հայտնում է CNN Brasil-ը։
Պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնել զոհվածների ազգության մասին։




























