Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի եւ 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել եւ ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Bentley-ն հաշվառված է Հայաստանում հայտնի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդ Ա. Հովակիմյանը «Դերժավա Արկադի» մականվամբ Ստանիսլավ Հովակիմյանի մոտ ազգական է:




























