Երեւանում` հոկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Հոլանդական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը:

Համլսարան կայցելեն դեսպաններ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, նախարարություններից, հոլանդացի մտավորականներ, օտարազգի այլ հրավիրյալ հյուրեր եւ համալսարանականներ:

Հյուրերին կողջունի ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, այնուհետեւ կցուցադրվի CHARACHTER ֆիլմը՝ հոլանդերենով (հայերեն ենթագրերով):