Տորնադոն Չինաստանի արեւելքում սպանել է 10 մարդու, եւս չորս մարդ վնասվածքներ է ստացել։ «Երեկ ցերեկը Սուցյանում (Ցզյանսու նահանգ) տեղի է ունեցել ուժեղ տորնադո... որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ նյութական վնասի որոշ շրջաններում»,- տեղեկացրել է  CCTV պետական հեռուստաընկերությունը։

Նախնական տվյալներով՝ տորնադոյից տուժել է ավելի քան 5 500 մարդ, քանդվել է 137 տուն։

Այս ամռանը Չինաստանում նկատվել են ռեկորդային անձրեւներ եւ շոգի շաբաթներ, ընդ որում՝ գիտնականները նշել են, որ նման արտառոց եղանակային երեւույթները խորանում են կլիմայի փոփոխության հետ կապված։