Բրազիլական Ամազոնիայում ավելի քան հարյուր սատկած դելֆին է հայտնաբերվել՝ պատմական երաշտի և ջրի ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը տեղ-տեղ հասել է 102 աստիճանի ըստ Ֆարենհայթի:

Բրազիլիայի գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող Մամիրաուա ինստիտուտի տվյալներով՝ բոլոր սատկած դելֆինները հայտնաբերվել են Թեֆե լճում վերջին յոթ օրվա ընթացքում։

Ինստիտուտը նշել է, որ մահերի նման մեծ թիվը անսովոր է և ենթադրել,  որ պատճառը եղել է լճերի ռեկորդային բարձր ջերմաստիճանը և Ամազոնիայի պատմական երաշտը:

 Հետազոտողները և ակտիվիստները փորձում են փրկել ողջ մնացած դելֆիններին՝ նրանց ծայրամասերում գտնվող ծովածոցներից և լճակներից տեղափոխելով դեպի գլխավոր գետի հուն, որտեղ ջուրն ավելի սառն է, սակայն գործողությունը դժվար է տարածքի հեռավորության պատճառով, հայտնում է CNN Brasil-ը։