Առնվազն տասնմեկ մարդ է զոհվել կիրակի առավոտյան Իսպանիայի հարավարևելյան Մուրսիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է AFP-ն:

Զոհերի թիվը կարող է աճել, զգուշացնում են վթարային ծառայությունները, որոնք դեռ աշխատում են փլատակների տակ:

«Այս փուլում կա  տասնմեկ զոհ», - հայտարարել է ազգային ոստիկանությունը X սոցիալական ցանցում: Քաղաքապետարանը հաստատել է այս գնահատականը՝ ընդգծելով, որ այն մնում է նախնական։

 4 մարդ՝ երկու կին՝ 22 և 25 տարեկան և երկու տղամարդ՝ 41 և 45 տարեկան, վնասվածքներ են ստացել։

Ըստ Մուրսիայի քաղաքապետ Խոսե Բալեստայի, որը եռօրյա սուգ է հայտարարել զոհերի հիշատակին, հրշեջ ծառայությունը մոբիլիզացրել է շտապօգնության 12, հրշեջ 40 մեքենա, ինչպես նաև մոտ քսան ոստիկան։