Հյուսիսային Դակոտա նահանգի սենատոր Դագ Լարսենը, նրա կինը և երկու երեխաները մահացել են կիրակի օրը Յուտայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ Գրանդ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել էր ԱՄՆ Յուտա նահանգում ավիավթարի մասին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, և արտակարգ դեպքի հետևանքով չորս մարդ է մահացել։ Զոհերի ինքնությունն այն ժամանակ չէր հաղորդվում։

«Սենատոր Դագ Լարսենը, նրա կինը՝ Էմին և նրանց երկու երեխաները մահացել են անցած գիշեր Յուտայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Սենատի հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ Դեյվիդ Հոգի նամակը գործընկեր սենատորներին։