Գողերը հարձակվել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուելյարի վրա (դեմոկրատ Տեխասի նահանգից) Կապիտոլիումից ոչ հեռու եւ, սպառնալով նրան, առեւանգել են նրա ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանն ու Քուելյարի օգնականներին։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները գողացել են նաեւ կոնգրեսականի անձնական իրերը։ Հարձակվողներից առնվազն մեկը զինված է եղել։

Նախնական տեղեկություններով՝ Քուելյարն ինքը չի տուժել։