Հրդեհի դեմ պայքարի համար ավիացիա է ուղարկվել։ Կանարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրել է, որ կղզի է ուղարկել հրդեհների դեմ պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Vanguardia պարբերականը նշել է, որ 39 աստիճան շոգը, քամին եւ ցածր խոնավությունը դժվարացնում են հրշիջման աշխատանքները։

Տեներիֆե կղզին օգոստոսին բախվել էր 40 տարվա ընթացքում ամենամեծ անտառային հրդեհներին։ Դրանք ոչնչացրել են կղզու անտառային հատվածի մոտ 30 տոկոսը։ Հրդեհները հաջողվել է տեղայնացնել սեպտեմբերի կեսին։ Տեղի իշխանությունները վնասը գնահատել են 80,4 մլն եվրոյի չափով։