Լեհական Գդինյա քաղաքում բախվել են երկու գնացքներ, տեղեկացրել է Պոմորիեի վոյեվոդության պետական հրշեջ ծառայությունը։

«Գդինյայի գլխավոր կայարանում բախվել են գնացքը եւ էլեկտրական գնացքը։ Երկու գնացքները շարժվել են միմյանց ընդառաջ»,- նշվել է հաղորդագրությունում։

Փրկարարների տեղեկացմամբ՝ ներկա պահին հայտնի է հինգ տուժածի մասին։ Զոհվածների մասին տեղեկություն չի ստացվել։

Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «հավանաբար այն պատճառով, որ էլեկտրական գնացքը անտեսել է կանգ առնելու ազդանշանը»։

Վագոններից մեկը դուրս է եկել գծերից եւ կողաշրջվել։ Ներկայում տեղում աշխատող փրկարարներին օգնություն է ուղարկվում մերձակա Տչեւայից։