Բալի կղզում, Ագունգ հրաբխի մոտ, անտառային հրդեհներից տուժել է 645 հեկտար արգելոցային անտառ, տեղեկացրել է The Jakarta Post թերթը։
Բալիի տարերային աղետների հետեւանքների մեղմման գործակալության ղեկավար Մադե Ռենտինը հայտնել է, որ հրդեհները հրաբխի մոտակա տարածքում չեն դադարում սեպտեմբերի 27-ից, գրել է պարբերականը։ «Շոգ եղանակի եւ երկարատեւ երաշտի պատճառով անտառային հրդեհները կարող են դեռ երկար շարունակվել»,- թերթը մեջբերել է նրա խոսքերը։
Ագունգը կղզու ամենաբարձր սարն է, այն համարվում է Բալիի բնակիչների սրբազան տարածքը։





























