Ֆինլանդիան և Էստոնիան կապող ստորջրյա գազատարը փակվել է կիրակի վաղ առավոտյան ճնշման անսովոր անկման պատճառով, ասվում է ֆիննական «Gas grid» գազային համակարգի օպերատորի հայտարարության մեջ։

«Դիտարկումների հիման վրա ենթադրվում է, որ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև ծովային խողովակաշարից արտահոսք է տեղի ունեցել», - ասվում է «Gas Grid»-ի հաղորդագրության մեջ:

Ճնշման անկումը գրանցվել է արևելյան ժամանակով 02:00-ին մոտ  (23․00-ին ըստ Գրինվիչի) Ֆինլանդիայի գազային ցանցի և էստոնական գազահաղորդման համակարգի օպերատոր Elering-ի կողմից:

«Ստորջրյա խողովակաշարի փականներն այժմ փակ են, և արտահոսքն, այդպիսով,  դադարեցվել է։ Gas grid Finland-ն  այժմ հետաքննում է այս հարցը՝ համագործակցելով Elering-ի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիրակի առավոտյան Ֆինլանդիայի գազային համակարգը կայուն էր, իսկ Ֆինլանդիա գազի մատակարարումը ներկայումս ապահովվում է երկրի «Ինկոո» հեղուկ բնական գազի  լողացող տերմինալով: