Մենակությունը բազմաթիվ բացասական դրսեւորումներ ու հետեւանքներ ունի։ Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այս վիճակի ևս մեկ վտանգավոր հետևանք։ Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի մասնագետներն ապացուցել են, որ սոցիալական մեկուսացումը Պարկինսոնի հիվանդության պատճառներից մեկն է։
Ինչպես հայտնում է EurekAlert-ը, հետազոտողները վերլուծել են 38-ից 73 տարեկան մոտ կես միլիոն մարդկանց տվյալները։ Տեղեկությունը վերցվել է բրիտանական Biobank-ից, դրան զուգահեռ գիտնականները հարցում են անցկացրել միայնության սուբյեկտիվ զգացումների վերաբերյալ։
15 տարվա ընթացքում 2822 մարդու մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն: Վերլուծական հաշվարկները ցույց են տվել, որ միայնակ մարդկանց մոտ հիվանդության վտանգը 37 տոկոսով ավելի բարձր է՝ համեմատած հետազոտվողների այլ խմբերի հետ:
Մասնագետները եզրակացնում են, որ միայնակ ապրելակերպը կուտակում է բացասական հետևանքներ, որոնք այնուհետև ավելանում են նեյրոդեգեներատիվ հիվանդության, ինչպիսիք են Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությունը:
Մենակությունը շատ այլ տհաճ ուղեկիցներ ունի, ինչպիսիք են ալկոհոլը և ծխելը, ֆիզիկական անգործությունը և վատ սնվելը:




























