Ամերիկացի մաթեմատիկոս Բրյուս Ռաթները Ռատգերսի համալսարանից կարծում է, որ Պյութագորասը չէ հանրահայտ թեորեմի հեղինակը։  Նա իր հետազոտությունը ներկայացրել է Journal of Targeting, Measurement and Analysis for Marketing ամսագրում։

Յելի համալսարանում պահվում է բաբելոնյան կավե աղյուս, որը թվագրվում է մ.թ.ա. 1800-1600թթ.։ Դրան վրա պատկերված է Պյութագորասի թեորեմի օրինակ, իսկ Պյութագորասը ծնվել է այդ աղյուսից 1000 տարի հետո՝ մ.թ.ա. 570-490թթ.։

Պյութագորասի աշխատությունները չեն պահպանվել։ Գիտնականի կարծիքով՝ Պյութագորասը չէր կարող լինել թեորեմի հեղինակը, նրա աշակերտնմերն են դրա հեղինակությունը վերագրել նրան։

«Գոյություն ունեն կոնկրետ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Պյութագորասի թեորեմը եղել է նրա ծնվելուց 1000 տարի առաջ։ Նա պարզապես տարածել է այն, ինչը չի նվազեցնում նրա արժանիքները գիտության ոլորտում»,- ընդգծել է Ռաթները։