Համբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կզբաղվեն բարեգործությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Neuroimage ամսագրում։
Մեկենասության հակումը պայմանավորված է մենթալացման ունակությամբ։ Այս ունակությունն ունեցողների համար սովորաբար ավելի հեշտ է այլասիրություն ցուցաբերել։
Հետազոտությանը մասնակցել է մոտ 24 տարեկան 40 մարդ։ Կամավորներին առաջարկել են 40 իրավիճակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մարդը կարող էր նվիրաբերել 20 եվրո կամ կատարել այլ բարեգործություն։ Եթե մասնակիցը հրաժարվում էր նվիրաբերություն կատարելուց, նրան լրացուցիչ տալիս էին 5 եվրո։ Գիտնականները հետեւել են նրանց ուղեղի արձագանքներին ՄՌՏ-ի օգնությամբ։
Արդյունքները ցույց են տվել, որ նվիրաբերությունները տատանվել են 2,11-19,5 եվրոյի սահմաններում, իսկ միջին գումարը կազմել է 11,82 եվրո։ Մասնագետները նշել են կապը մենթալացման ունակության, ավելի խոշոր գումարի նվիրատվության եւ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակի միջեւ։
Լավ վաստակ ունեցող մարդիկ ունեցել են ուղեղի աջ քունքի հատվածի բարձր ակտիվություն։ Այդ պրոցեսները հարաբերակցվել են նաեւ բարեգործության եւ մենթալացման հետ։
Գիտնականները նշել են, որ հետազոտությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալ կապը սոցիալական կարգավիճակի եւ այլասիրական վարքի միջեւ։




























