ԿՀՎ-ն հրապարակայնորեն ընդունել է, որ 1953թ. հեղաշրջումը, որին աջակցել է Իրանում, դեմոկրատական չէր, տեղեկացրել է AP-ն։

Նոր մանրամասներ նշելով ԿՀՎ ամենահանրահայտ գործողություններից մեկի՝ ամերիկացի վեց դիվանագետների փախուստի մասին, որոնց հաջողվեց խուսափել Իրանում ԱՄՆ դեսպանության զավթումից 1979թ., հետախուզական վարչությունն առաջին անգամ էլի ինչ-որ բան է խոստովանել։

ԿՀՎ-ն այժմ նկարագրում է 1953թ. հեղաշրջումը, որին աջակցել է Իրանում, որը տապալեց նրա վարչապետին եւ ամրապնդեց շահ Մոհամեդ Ռեզա Փալեւիի իշխանությունը, որպես ոչ դեմոկրատական։

Ամերիկացի այլ պաշտոնյաներ նախկինում նման հայտարարություններ արել են, բայց ԿՀՎ-ի խոստովանությունը տեղի է ունեցել այն ֆոնին, որ հեղաշրջման պաշտոնական պատմության մեծ մասը մնում է գաղտնի պուտչից 70 տարի անց։ Դա դժվարացնում է իրադարձության ընկալումը, որը մինչ այժմ արձագանք է գտնում, քանի որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ լարվածությունը պահպանվում է։

«ԿՀՎ ղեկավարությունը ձգտում է առավելագույնս անկեղծ լինել հասարակության հետ»,- նշվել է Associated Press-ի համար արված հայտարարությունում։ «Մենք գիտեինք, որ եթե ցանկանանք պատմել այս անհավանական պատմությունը, կարեւոր կլիներ լինել թափանցիկ այդ իրադարձությունների պատմական համատեքստի եւ դրանում ԿՀՎ դերի առումով»։

Ի պատասխան AP հարցի՝ ՄԱԿ-ին առընթեր Իրանի առաքելությունը 1953թ. հեղաշրջումն անվանել է «անխնա ամերիկյան միջամտության սկիզբ Իրանի ներքին գործերին» եւ հերքել է ԱՄՆ խոստովանությունը»։ «ԱՄՆ խոստովանությունը երբեք չի տրասնսֆորմացվել փոխհատուցման գործողությունների կամ ապագա միջամտությունից զերծ մնալու անկեղծ պարտավորություն, ինչպես նաեւ չի փոխել նրա խափանարար քաղաքականությունն Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ»,- նշվել է առաքելության հայտարարությունում։

ԿՀՎ «Լենգլիի թղթապանակ» անվանմամբ փաստաթղթում երկու դրվագ նվիրված է ամերիկացի վեց դիվանագետների փախուստին։ Թաքնվելով Իրանում Կանադայի դեսպանի տանը՝ ԿՀՎ խումբը՝ երկու հոգուց բաղկացած, թափանցել է Իրան եւ օգնել նրանց թռչել երկրից՝ նկարահանող խմբի անդամներ ձեւանալով։

Այստեղ մի կարճ խոսակցություն նվիրված է 1953թ. հեղաշրջմանը։

Դրանում ԿՀՎ ներկայացուցիչ Ուոլթեր Թրոզինը մեջբերում է գործակալության պատմաբանների պնդումներն այն մասին, որ ԿՀՎ գաղտնի գործունեության մեծ մասը «աջակցել» է համաժողովրդական ճանապարհով ընտրված կառավարությանը։ «Բայց մենք պետք է խոստովանենք, որ դա իսկապես բացառություն էր այդ կանոնից»,- ասել է Թրոզինը 1953թ. հեղաշրջման մասին։

Յոթ տասնամյակ անց 1953թ. հեղարջումը նախկինի պես թեժ քննարկվում է Իրանում, պատմաբանների եւ այլոց կողմից։

ԱՄՆ-ի կողմից ԿՀՎ մասնակցությունը հեղաշրջմանը ներկայացվել է որպես Սառը պատերազմի ժամանակների լրտեսության հաջողություն, չնայած պատմաբանները վերջին ժամանակներս վիճում են այն մասին, թե ինչ ազդեցություն են ունեցել գործակալության գործողությունները։ Դա հանգեցրել է այն բանին, որ ԿՀՎ-ն մասնակցել է այլ երկրներում տեղի ունեցած հեղաշրջումների շարքին, ներառյալ Գվատեմալան, որտեղ Ամերիկայի գաղտնի գործողությունները 1954թ. իշխանության բերեցին ռազմական դիկտատորի եւ հրահրեցին 40-ամյա քաղաքացիական պատերազմը, որի հետեւանքով զոհվեց մոտ 245 000 մարդ։

Նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Կահիրեում 2009թ., ԿՀՎ աշխատանքը բնութագրել է որպես «Իրանի դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության տապալման» տանող։

Չնայած ամերիկյան մի շարք պատմական փաստաթղթեր հրապարակվել են, ԿՀՎ գործունեության վերագնահատման զգալի մասը մնում է խմբագրված, թեեւ փորձ է արվել դրանք վերցնել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ազգային անվտանգության արխիվից։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ գործակալության նախկին տնօրեններ Ռոբերտ Գեյթսը եւ Ջեյմս Վուլսի-կրտսերը 1990-ականներին խոստացել էին հրապարակել ԿՀՎ կազմակերպած այս եւ այլ հեղաշրջումների փաստաթղթերը։

ԿՀՎ-ն ընդունել է, որ շատ ֆայլեր՝ կապված 1953թ. հեղաշրջման հետ, հավանաբար, ոչնչացվել են 1960-ականներին։

«Ճիշտ չէ ենթարել, որ պետական հեղաշրջման գործողությունը լիովին գաղտնազերծված է։ Բոլորովին այդպես չէ»,- ասել է Ազգային անվտանգության արխիվի աշխատակից Մալքոլմ Բիրնը։ «Կարեւոր փաստաթղթերը նախկինի պես գաղտնի են մնում, ինչը նպաստում է ԱՄՆ դերի մասին առասպելների ստեղծմանը երկար տարիներ հետո»։