Կիրակի օրը 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսարևմուտքում, հայտնում է GFZ գերմանական հետազոտական կենտրոնը:
Ըստ նախնական տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ հյուսիսային լայնության 34,76 աստիճան և արևելյան երկայնության 62,16 աստիճան կոորդինատներով կետում, հայտնում է Սինհուան։



























