Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայացուցիչն Իսրայելում պատրաստ է իրեն փոխանակել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված և Գազայի հատվածում պահվող իսրայելցի երեխաների հետ, հայտնում է Reuters-ը։
Այս մասին ասել է Երուսաղեմի պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցաբալլան՝ Իտալիայում լրագրողների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ «Ես պատրաստ եմ փոխանակման, ամեն ինչի, եթե դա կբերի երեխաների տունդարձին: Ոչ մի խնդիր. Իմ կողմից լիակատար պատրաստակամություն կա»,- ասել է նա։ «Առաջին բանը, որ պետք է անել, պատանդներին ազատ արձակելն է, այլապես անհնար կլինի կանգնեցնել (սրացումը): Մենք պատրաստ ենք օգնել, նույնիսկ ես անձամբ»,- ասել է նա։
Սակայն նա ընդգծել է, որ ինքը և իր գրասենյակը դեռևս անմիջական կապ չեն ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ։ «Դուք չեք կարող խոսել ՀԱՄԱՍ-ի հետ: Շատ դժվար է»,- ասել է կարդինալը:
Մոտ 200 մարդ պատանդ է վերցվել, որոնցից մոտ մեկ տասնյակը ենթադրաբար երեխաներ են։
Պիցաբալլան համակարգում է կաթոլիկների գործունեությունը Իսրայելում և պաղեստինյան տարածքներում, ինչպես նաև Հորդանանում և Կիպրոսում, մի շրջան, որտեղ ապրում է մոտ 300,000 կաթոլիկ:
Պիզաբալլան ասել է, որ մոտ 1000 քրիստոնյա ապաստան է գտել Գազայի հյուսիսում գտնվող եկեղեցական շենքերում այն բանից հետո, երբ նրանց տները ավերվել են իսրայելական հարվածներից: «Չգիտեն՝ ուր գնան, քանի որ անցումը վտանգավոր է»,- ասաց նա։





























