Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր սպանվել է 306 իսրայելցի զինվոր, հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Նրա խոսքով՝ 203 իսրայելցի պատանդ է պահվում Գազայի հատվածոււմ ՀԱՄԱՍ-ի կողմից։ Նա նշել է, որ վերջին մեկ օրում բանակային ուժերը շուրջկալներ են կատարել Գազայի հատվածում՝ պատանդների վիճակի մասին տեղեկություն հավաքելու համար։

Հագարին ավելացրել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչը, որը չորեքշաբթի վերադառնում էր Գազայի հատված, բռնվել է Իսրայելի տարածքում եւ հարցաքննվում է։ «Տարածքի մաքրման խնդիրը դեռ լուծված չէ»,- ասել է նա։