Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ ռազմական գործողությունները, հայտնում է Al-Arabia-ն։

Նա նաև վերահաստատել է Թագավորության հանձնառությունը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության տեւական լուծում գտնելու հարցում՝ նշելով, որ ջանքերը պետք է կենտրոնանան կայունության վերականգնման վրա՝ 1967 թվականի սահմանների վրա հիմնված պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ արդար լուծման հասնելու համար: