Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ամենակծու պղպեղի նոր ռեկորդակիր՝ պղպեղ X-ը:

Դրա կծուությունը Սկովիլի սանդղակով կազմում է 2,69 միլիոն միավոր, ինչը երեք անգամ ավելի է նախորդ ռեկորդակիր «Կարոլինյան հնձվոր» տեսակից: Համեմատության համար նշենք, որ հալապենիոյի կծուությունը տատանվում է 2-ից 8 հազար միավորի սահմաններում, գրում է NPR-ը։

X  և«Կարոլինյան հնձվոր» տեսակները  ստեղծել է Հարավային Կարոլինայից ֆերմեր Էդ Քարին: 2013 թվականից ի վեր ամերիկուհին խաչասերել է  չիլիի ավելի քան հարյուր տարբեր տեսակներ՝ փնտրելով առավել կծուն։ X-ը «Կարոլինյան հնձվորի» և մի այլ տեսակի  հիբրիդացման արդյունք է, որի անունը Քարին չի բացահայտում՝ ասելով միայն, որ այն «դաժանորեն կծու» է, և որ իր ընկերն է  Միչիգանից ուղարկել դրա սերմերը, հաղորդում է BBC-ն:

Ըստ Քարիի՝ X-ը համտեսել է  հինգ հոգի, այդ թվում՝ ինքը։ «Ես 3,5 ժամ այրվում էի: Հետո ցավեր սկսվեցին»,- ասել է Քարին՝ հավելելով, որ ցավը չի անցել մեկ ժամվա ընթացքում։