Ֆրանսիայում Սենեգալի առաջին նախագահին պատկանող իրերի աճուրդը հետաձգվել է, քանի որ Դաքարի կառավարությունը բանակցություններ է վարում դրանց անմիջական գնման շուրջ, հայտնում է BBC-ն։
Երկրի նախկին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորի ունեցվածքը, այդ թվում՝ զինվորական մեդալները և թանկարժեք իրերը, պետք է վաճառվեր Կան քաղաքում։
Սենեգալի ներկայիս նախագահ Մակի Սալը կոչ է արել մշակույթի նախարարին և Փարիզում դեսպանությանը բանակցել աճուրդի կազմակերպիչների հետ։
Սենգորը ղեկավարել է Սենեգալը 20 տարի՝ 1960 թվականին Ֆրանսիայից անկախություն ձեռք բերելուց հետո։ Նա սոցիալիստ էր։ Սենգորը նաև սերտ կապեր էր պահպանում Ֆրանսիայի հետ։
Պաշտոնավարումից հետո նա իր ֆրանսիացի կնոջ՝ Կոլետի հետ հեռացավ Ֆրանսիա՝ Կանի մերձակայք, որտեղ էլ մահացավ 2001 թվականին։ Սենգորի իրերը աճուրդի է հանվել անանուն մասնավոր վաճառողի կողմից։
Այժմ, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բանակցություններ կանցկացվեն կառավարության պաշտոնյաների հետ, AFP-ին է ասել աճուրդավար Սոլեն Լեյնը, բայց եթե նրանք չկարողանան համաձայնության գալ, իր ընկերությունը հայտարարում է, որ աճուրդը կկայանա դեկտեմբերին:




























