Վիլլանովա համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձ են կատարել, որը լույս է սփռում  ռոմանտիկ եւ ընտանեկան հարաբերությունների վրա անքնության ազդեցության վրա, տեղեկացրել է Planet-today-ը։

Գիտնականները պարզել են, որ կենցաղի ամենապարզ կողմերը կարող են էականորեն ազդել մեր փոխգործակցությունների որակի եւ հուզական բաղադրիչի վրա։

Journal of Social and Personal Relationship-ի հրապարակման մեջ ուսումնասիրվել է, թե ինչպես է քունն ազդում հարաբերությունների վրա։ Փորձին մասնակցել են բուհերի ուսանողներ, որոնք ամուսնացած են եղել կամ ունեցել են երկարատեւ հարաբերություններ։

Պարզվել է, որ մեկ ամսվա ընթացքում քրոնիկական անքնություն ունեցողները սկսել են բացասաբար ընկալել կնոջ կամ զուգընկերոջ հետ հարաբերությունների տարբեր կողմերը։

Նկատվել է չարության եւ զայրույթի մակարդակի բարձրացում անքնության ֆոնին։ Բացասականը տարածվել է ինչպես զուգընկերոջ, այնպես էլ շրջապատի, կյանքի տարբեր գործոնների վրա, իսկ բարյացակամությունը, ըմբռնումը, օգնելու ձգտումը, զուգընկերոջն աջակցելը եւ անգան սեռական մերձության եւ բավարարվածության որակն աղետալիորեն նվազել են։