Ոստիկանության 13 աշխատակից դարձել է զինված խմբավորման հարձակման զոհ Մեքսիկայի հարավային Գերերո նահանգում, տեղեկացրել է տեղի Formula ռադիոկայանը։
Նշվել է, որ հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Սիուատանեհո դաշնային մայրուղում։ Երկու ոստիկան վիրավորվել է։ Հարձակվողները որոնվում են։




























