Պայթյունը է տեղի  ունեցել Բուլղարիայի Վազովի մեքենաշինական գործարանում, որտեղ զինամթերք է արտադրվում։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը՝ ոստիկանությանը հղումով։

Ըստ եղած տեղեկությունների, ձեռնարկությունում պայթուցիկ նյութերով աշխատելիս պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը՝ 33-ամյա տղամարդը, հիվանդանոց տեղափոխելիս մահացել է։ Միջադեպը ձեռնարկության մյուս աշխատակիցների համար վտանգ չի ներկայացրել։ Դեպքի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։