Եվրամիության աֆրիկյան արմատներ ունեցող բնակչության հարցումը պարզել է, որ հարցման ենթարկվածների 76 տոկոսը բախվել է ռասիզմի դեպքերի Գերմանիայի բնիկ քաղաքացիների կողմից՝ իրենց ծագման եւ արտաքինի պատճառով, հարցման արդյունքներով գերմանացիները ամենամեծաթիվ ռասիստներն են Եվրամիությունում, տեղեկացրել է Tagesschau-ն։
ԵՄ հիմնական իրավունքների գործակալության (FRA) հաշվետվության համաձայն՝ միայն Ավստրիան Գերմանիային նմանվող ցուցանիշ ունի՝ 72 տոկոս։ Ֆինլանդիան բավական հետ է՝ 63 տոկոս։ Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին հինգ տարիներին այդ ցուցանիշն ամենացածրն է եղել Լեհաստանում (20 տոկոս) եւ Շվեդիայում (25 տոկոս)։
Նշվել է, որ հարցվածների կեսից ավելին բախվել է խտրականության աշխատանք փնտրելիս եւ աշխատանքի մեջ, 74 տոկոսը՝ բնակարան փնտրելիս։ Հետազոտության մասնակիցների 29 տոկոսը հայտարարել է, որ 2021թ. հոկտեմբեր-2022թ. հոկտեմբեր ընթացքում ենթարկվել է ռասիստական հարձակումների։
Հարցման մեջ ներառված են տեղեկություններ 6 750 հարցվողներից։





























