Mazda Motor-ը պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայում CX-8 միջին չափի քրոսովերի արտադրության մոտալուտ դադարեցման մասին: Այս մասին հայտնում է Drom.ru-ն։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիլերներն այլևս չեն ընդունում այս մոդելի նոր պատվերներ. ներկայումս կատարվում են միայն նախկինում ներկայացված հայտերը։ CX-8-ի վերջին օրինակները կթողարկվեն դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Mazda CX-8-ի ընդհանուր երկարությունը 4,9 մ է, ավտոմեքենան ունի երեք շարք յոթ նստատեղի ինտերիերի դասավորություն։ Մոդելը համալրված է 2,5 լիտրանոց բենզինային շարժիչներով՝ 188 (մթնոլորտային) կամ 227 ձիաուժ հզորությամբ(տուրբո): Առկա է նաև 2,2 լիտրանոց տուրբոդիզել՝ 190 ձիաուժ հզորությամբ։
CX-8-ը արտադրվում է 2017 թվականից, բացի Ճապոնիայից, մոդելը արտադրվում է նաև Չինաստանում, Մալայզիայում և Վիետնամում։ Mazda-ն չի հայտարարել Ծագող արևի երկրից դուրս արտադրության դադարեցման ժամկետների մասին:





























