Գազայի հատվածում քաղցկեղի միակ հիվանդանոցը վառելիքի վերջանալուց հետո դադարեցրել է աշխատանքը, հայտնում է Reuters-ը։

Թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի տնօրենը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հիվանդանոցում, որտեղ հիմնականում բուժվում են քաղցկեղով հիվանդներ, վառելիքը սպառվել է և այլեւս չի գործում։ «Մենք աշխարհին ասում ենք, որ մի թողեք քաղցկեղով հիվանդներին մահանալ», - ավելացրել է տնօրեն Սուբհի Սկայքը:

Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ-Քայլան հաստատել է տնօրենի խոսքերը՝ հավելելով, որ այսպիսով Գազայի հատվածում գործող հիվանդանոցների ընդհանուր թիվը 35-ից հասել է 19-ի»,- ասաց նա։

«Գազայի հատվածում քաղցկեղով հիվանդների թիվը մոտավորապես 2000 է, որոնք ապրում են աղետալի վիճակում Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ագրեսիայի և մեծ թվով մարդկանց տեղահանման հետևանքով», - ավելացրել է ալ-Քայլան: