Երևանի բնակիչներն առաջիկայում իրենց «Թեժ գծի» բովանդակությամբ հարցերը, բողոքներն ու խնդիրները կկարողանան քաղաքապետարան ուղղել առցանց: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հատուկ այդ նպատակով մշակվում է բջջային նոր հավելված: