Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում շուրջ 50 հազար պաղեստինցի ընտանիքներ մնացել են անօթևան, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի իշխանություններին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռմբակոծություններն ավերել են հարյուր հազարավոր տներ՝ հիմնականում շրջանի հյուսիսում։
«Գազայի հատվածի տների մոտ 60%-ը ավերվել է իսրայելական ռմբակոծության հետևանքով <...> ևս 250 հազար բնակարան մասնակի ավերվել է»,- ասվում է զեկույցում։





























