Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման երեք անդամներ ուրբաթ զոհվել են Սիրիայի հարավ-արեւմուտքում իսրայելական անօդաչուի հասցրած հարվածի հետեւանքով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Դամասկոսին մոտ կանգնած երկու աղբյուրի։
Հարվածի հետեւանքով զոհվել է նաեւ նրանց ուղեկցող սիրիացին, տեղեկացրել է աղբյուրներից մեկը։
Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել Կունեյտրի, որը հատնի է նաեւ որպես Բաաս քաղաք, հարվածը, այն գտնվում է Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքների սահմանից ոչ շատ հեռու։





























